Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արցախի հումանիտար աղետի պատճառը չենթարկվելու մեր ցանկությունն է

Արցախի հումանիտար աղետի պատճառը չենթարկվելու մեր ցանկությունն է
06.08.2023 | 19:07

Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը, Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանալ, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը չենթարկվելու մեր ցանկությունը և համառությունն է, իսկ հետևանքը՝ Հակարի կամրջի փակ լինելը: Աղետի պատճառահետևանքային կապի մեջ շատ կարևոր է նաև այն պայմանը, որով իրականանում է գործընթացը: Իսկ դա Ադրբեջանի ցեղասպան նկրտումներն են, Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությունն է և թուլացած, գրեթե ոչ կենսունակ արցախյան իշխանությունները:

Ահա ներկայիս իրավիճակի ամբողջական ախտորոշումը: Իսկ բուժման սխեման հետևյալն է՝ պետք է փոխել պայմանը, որի դեպքում պատճառը չի ունենա նման հետևանք:

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ